Հայոց Նիշագիտական Խորհուրդ



Հայոց Նիշագիտական Խորհուրդը (ՀՆԽ) ստեղծվել է 2014 թվականի ապրիլի 19-ին:  Խորհուրդը հանդիսանում է գերագույն նիշագիտական եւ կարգավորիչ-խորհրդատվական ատյան հայոց միապետական-ազնվական համակարգում: 

Իր գործունեության շրջանակներում, ՀՆԽ-ն առաջնորդվում է Հայոց Ազնվակարգով՝ ներառյալ ՀՆԽ Կանոնագիրը և Հայոց Նիշագիտական Կանոնները:

Հայոց Նիշագիտական Խորհրդի հիմնական նպատակներն են՝ ապահովել միասնական ու համակարգված քաղաքականություն, կանոններ, չափորոշիչներ, եւ արարողություններ հայոց միապետական-ազնվական (արքայական, թագավորական, իշխանական, տիտղոսավոր եւ ոչ-տիտղոսավոր ազնվական) տոհմիկ տոհմանիշերի եւ անձնական զինանշանների, ինչպես նաեւ կնիքների եւ դրոշների բնագավառում:


Հայոց Նիշագիտական Խորհուրդ. Կանոնագիր

 

Հայոց Նիշագիտական Կանոններ