7.31.2016

Կոնրադ Գրյունենբերգ

Կոնրադ Գրյունենբերգի զինանշանը
Ուսումնասիրելով  Հերալդիկան, նիշամատյանները, մենք հանդիպում ենք անուններ, որոնք մեզ` հայերիս լրիվ անծանոթ են, բայց  այդ անունները անջնջելի հետք են թողել հերալդիկայում և ուշ միջնադարի արվեստում: Այդպիսի անուն թողեց նաև Կոնրադ ֆոն Գրյունենբերգը:

Կոնրադ Գրյունենբերգը (գերմ.` Conrad Grünenberg) ծնվել է Գերմանիայի հարավում գտնվող Կոնստանց քաղաքում մոտ. 1415 թվականին (կամ դրանից առաջ): Նա եղել է ճարտարապետ, ճանապարհորդ,  քաղաքի Կառավարող խորհրդի անդամ, մի քանի  անգամ ընտրվել է Կոնստանցի քաղաքագլուխ , 1461 թվականին, կայսերական պատվիրակության կազմում մասնակցել է Լյուդովիկոս XI-ի թագադրությանը: 1468 թվականին նա ստացել է ասպետության աստիճան: Եղել է Աստծո գերեզմանի միաբանության ասպետ:
1480 թվականին նա գրում է Ավստրիական քրոնիկոնը (Österreichische Chronik), որը պարունակում է ավստրիացի ազնվականների 84 զինանշան:
1486 թվականին Գրյունենբերգը գնում է ուխտագնացության դեպի Երուսաղեմ, որը տևում է 33 շաբաթ: Այդ ճանապարհորդության մասին նա հետագայում գրում է «Կոնստանցից դեպի Երուսաղեմ ուղևորության պատմություն» (Beschreibung der Reise von Konstanz nach Jerusalem) գրքում:  Սակայն Գրյունենբերգի ամենահռչակավոր ժառանգությունը համարվում է նրա անունով կոչվող զինանշանների մատյանը:

Կոնրադ Գրյունենբերգի նիշամատյանը

Մատյանի ամենահին ձեռագիրը թվագրվում է 1483 թվականով: Պահպանվել են
Սրբ. Հռոմեական Կայսրության կայսրը
կուրֆյուրստների հետ
ձեռագրի մի
քանի տարբերակներ, որոնք սակայն հիմնական մասով արտատպություններ են մայր ձեռագրից: Պարունակում է մոտ. 2300 զինանշան, որոնց մեջ հանդիպում են նաև պատմական անձանց նշանակներ, ինչպիսին են Արթուր թագավորի, Հուլիոս Կեսարի, Տրոյայի արքայազն Հեկտորի նշանակերը: Զինանշանները համակարգված են ու խմբավորված, առանձնացված են թագավորների, կոմսերի, դուքսերի, ասպետների զինանշանները:
Հեղինակը նաև ներկայացրել է Հռոմեական կայսրերի զինանշանները անտիկ ժամանակներից մինչև իր օրերը: Փաստացի կոնկրետ տեղեկություն չունենալով անտիկ ժամանակների Հռոմեական կայսրերի զինանշանների մասին, Գրյունենբերգը, համարելով, որ գերմանական ազգը ուղղակի հետևորդն է հռոմեացիների, Հին Հռոմեական կայսրությանը վերագրել է այն նշանը, որը կրել են իր ժամանակի կայսրերը, այն է` արծիվը: Սակայն, ըստ ավանդության, Հին Հռոմեական կայսրության վահանի վրա եռագլուխ արծիվ է, ի տարբերություն Սրբ. Հռոմեական կայսրության, որի նշանը երկգլխանի արծիվն է: Եռագլուխ արծիվը խորհրդանշում է Երուսաղեմ(հոգևոր իշխանություն)-Հին Հռոմ(անցյալ)-Գերմանիա(ներկա) կապը:

Ուղևորություն դեպի Երուսաղեմ

Ֆամագուստա քաղաքը
«Մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդից հետո հազար չորս հարյուր ութսունվեց թվականին, ապրիլի 22-րդ, ավելի կոնկրետ` հինգշաբթի օրը, ես, Կոնրադ Գրյունենբերգս, Կոնստանցի ասպետը, 3 ձիով դուրս եկա ուղևորության, և ինձ հետ Գասպար Գայսբերգը, լի ուրախությամբ և բարի ուխտագնացության հույսով  »

Այսպես է ներկայացնում ասպետ Կոնրադ Գրյունենբերգը իր ճանապարհորդության սկիզբը:
Նա ուխտագնացության ընթացքում լինում է եվրոպական բազմաթիվ քաղաքներում` Վենետիկ, Դուբրովնիկ, Հերակլիոն, Հռոդոս, Լիմասսոլ, Ֆամագուստա, Յաֆֆա և վերջապես Երուսաղեմ: Հեղինակը ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է իր ուղևորությունը, Վենետիկում Տիրոջ արյան և մարմնի տոնի նկարագրությունից  մինչև ծովային ուղևորության դժվարությունները. «Նավի վրայի տհաճ հոտը բառերով բացատրել չի ստացվի, դա միայն պետք է  զգալ:  Քամու և անհանգիստ ծովի պատճառով նավը տարուբերվում է, ու դրան դիմանում են ոչ բոլորը: Նավի վրա հոտի և սրտխառնոցի դեմ օգնում է քացախը»:
Ծովային ուղևորությունը սկսվում է Վենետիկից և Ավարտվում Յաֆֆայում, ապա այնտեղից ցամաքով ուխտավորները հասնում են Երուսաղեմ:
Երուսաղեմ

Հղումներ

Կուրֆյուրստ [հայ] , [անգլ]


http://www.sehepunkte.de/2011/09/20114.html

https://www.pinterest.com/pin/341429215475333377/